slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մասնակցություն ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակներում 2014-2017թթ. իրականացվող նախագծին

Ս.թ. օգոստոսի 20-ից 26-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկ Կասպարյանը գործուղվել է Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա՝ ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակներում 2014-2017թթ. իրականացվող «Պինդ ֆազային գազի սենսորներն ընդդեմ անվտանգության և ռազմական սպառնալիքների» (“Science for Peace Project. EAP. SFPP 984597, Solid state gas sensors against security and military threats”) նախագծին նվիրված գիտագործնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Սույն գիտագործնական միջոցառման ընթացքում Հ.Կասպարյանը հանդիպել է Պրահայի Քիմիայի և տեխնոլոգիայի համալսարանի Արտաքին կապերի և հաղորդակցության գծով ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Պավել Մատեյկայի, Միջազգային կապերի բաժնի պետ Իվա Ժիլիկովայի, նույն բաժնի աշխատակից Հելենա Պեկարկովայի, Ֆիզիկայի և չափումների բաժնի գիտաշխատողներ Պրեմեկ Ֆիտլի, Դուշան Կոպեցկու, Դեյվիդ Տոմեչեկի, Յան Վլչեկի և տվյալ նախագծում ընդգրկված այլ ներկայացուցիչների հետ,  հանդես է եկել բանավոր զեկույցով՝ նախագծի ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի շրջանակներում կատարվելիք հետազոտությունների հետ կապված հարցեր, համաձայնեցվել է հետագա աշխատանքային գրաֆիկը՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր (ծրագրի ավարտը):

Իրականացվել են նաև չեխական հետազոտողների կողմից ստեղծված օրգանական հիմքով սենսորներ, ինչպես նաև ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատողների ստեղծված անօրգանական հիմքով սենսորների, պոլիպիրոլային նանոխողովակների, դրանց ածխածնային անալոգների, ինչպես նաև այլ օբյեկտների քիմիական բաղադրակազմերի որակական և քանակական մի շարք համատեղ հետազոտություններ, մասնավորապես` GC-IMS (Gas Chromatography with Ion-mobility Spectrometry), SEM (Scanning Electron Microscopy) և XRM (X-Ray Microanalysis) մեթոդներով:

Միաժամանակ նախնական համաձայնություն է ձեռք բերվել նախագծից հետո Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Պրահայի Քիմիայի և տեխնոլոգիայի համալսարանի Ֆիզիկայի և չափումների բաժնի միջև հետագա համագործակցության հարցերում:

Հայտնի է դարձել, որ  հավանաբար ս.թ. սեպտեմբերի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում չեխական կողմը կժամանի Երևան՝ հայաստանյան կողմերի (ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ և Փորձաքննությունների ազգային բյուրո) հետ նախագծի արդյունքները ամփոփելու և հետագա գործնական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

28 Դեկտեմբեր 2016

Snow